Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կինոսիրողները սպասում են Փելեշյանի նոր ֆիլմին

Կինոսիրողները սպասում են Փելեշյանի նոր ֆիլմին
22.02.2020 | 14:39

Այսօր մեծանուն կինոբեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Նրան բնութագրել են իբրև կինոպոեմի վարպետի, կինոգեղագետի, Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ հանճար:


ՈՒսանողական տարիներին արդեն Փելեշյանի ֆիլմերը բազմաթիվ մրցանակների են արժանացել: 1969-ին նկարահանել է «Մենք» ֆիլմը և առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն: «Մենք» ֆիլմը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ: 2012-ին մեծանուն կինոռեժիսորի «Տարվա եղանակները» կինոնկարն ընդգրկվել է Ամստերդամի միջազգային կինոփառատոնի «Բոլոր ժամանակների ու երկրների տասը լավագույն վավերագրական ֆիլմեր» անվանակարգում:
2018-ին տեղի ունեցավ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակության շնորհանդեսը։ Ռուսերեն տարբերակը հրատարակվել է 2017-ին: Արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դոցենտ, կինոգետ Սիրանույշ Գալստյանի ձևակերպմամբ՝ այս գիրքն առաջին հայացքից կարող է մարտահրավեր թվալ գիտությանը, անցյալի ու ներկայի գիտնականներին, սակայն, իրականում, այն երկխոսություն է տարբեր ժամանակների գիտական միտքը կրողների հետ:
Հավելենք, որ Արտավազդ Փելեշյանի անունը բոլոր ժամանակների աշխարհի լավագույն 100 ռեժիսորների և 10 վավերագրողների ցանկում է:
Արդեն երկար տարիներ կինոսիրողները սպասում են Փելեշյանի նոր ֆիլմին։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ